211652_close_icon
views-count53001 դիտում article-date 19:30 28-04-2018

Սա վատ չէ, լավ էլ չէ. Նիկոլ Փաշինյանի արձագանքը Է. Շարմազանովի հայտարարությանը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/28/1094830/]հայտարարությունը[/url], թե ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Սա վատ չէ, լավ էլ չէ, որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես պատրաստակամ եմ հանդիպել «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ, որպեսզի հավաստիացնեմ, որ այս պրոցեսով, երբ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել` հույս ունել, որ այլ քաղաքական ուժերը, գործիչները չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի քաղաքական գործիչների դուրսմղմանը Հայաստանի քաղաքական դաշտից»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր