211652_close_icon
views-count4299 դիտում article-date 10:21 14-07-2020

Հայ առաքելական եկեղեցին ու Ավետարանչական եկեղեցին նույն կարգավիճակի մեջ դնելով` Փաշինյանը փորձում է սպասվող ներքաղաքական զարգացումներում նրանց «ներուժը» կրկին օգտագործել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի մեծ ռևե­րան­սը` Ա­վե­տա­րան­չա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ, Սահ­մա­նադ­րու­թ­յան դրույ­թի հեր­թա­կան խախտ­մամբ` նույն կար­գա­վի­ճա­կի ու հար­թու­թ­յան մեջ դնե­լու Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ու Ա­վե­տա­րան­չա­կան ե­կե­ղե­ցին, պայ­մա­նա­վոր­ված էր նաև այն հան­գա­ման­քով, որ այդ ե­կե­ղե­ցու հիմ­նա­կան մաս­նա­ճ­յու­ղը` «Կյան­քի խոս­քը», հե­ղա­փո­խու­թ­յան օ­րե­րին զին­վո­րա­կան կար­գա­պա­հու­թ­յամբ մաս­նակ­ցել է թավ­շ­յա հե­ղա­փո­խու­թ­յա­նը։ Վեր­ջի­նիս սպա­սում­նե­րը, սա­կայն, Փա­շի­ն­յա­նը չի ար­դա­րաց­րել` «փայ մտ­նե­լու» հար­ցե­րում. ա­վե­լին` կա­ռա­վա­րու­թ­յու­նում պաշ­տոն ստա­ցած նրանց ներ­կա­յա­ցու­ցիչ Գևորգ Ա­ճե­մ­յա­նը խիստ ցու­ցադ­րա­բար հե­ռաց­վել էր աշ­խա­տան­քից, ին­չը վեր­ջին­ներս շատ ծանր են տա­րել: Ա­սում են` այդ օ­րե­րին ան­գամ նրանք կա­մուրջ­ներ են փնտ­րել դե­պի երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­ր­յան, նույ­նիսկ հան­դի­պում է ե­ղել: Հի­մա, երբ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի վար­կա­նի­շը «փռ­վել է աս­ֆալ­տին», վեր­ջինս փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին»` սպաս­վող ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րում նրանց «նե­րու­ժը» կր­կին օգ­տա­գոր­ծե­լու հա­մար»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր