211652_close_icon
views-count936 դիտում article-date 16:06 23-09-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց Մասիսի բաժին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել, ապա ոստիկանության Մասիսի բաժին տեղափոխվել 44-ամյա Արշակ Բ.-ն, որը հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր