Հետախուզվողը հայտնաբերվեց Կոտայքի մարզում և տեղափոխվեց Գուգարքի բաժին
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին, ժամը 05.10-ին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Համլետ Ա.-ն, որը հունիսի 13-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]