slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Իտալիա. «Ռոման» հրաշքով վերջին վայրկյաններին հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Իտալիա. «Ռոման» հրաշքով վերջին վայրկյաններին հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6744 դիտում article-date 20:12 22-09-2019
Իտալական առաջնության 4-րդ տուրում «Ռոման» բառացիորեն հաղթանակ կորզեց «Բոլոնիայի» հետ արտագնա խաղում՝ 2։1 հաշվով: Առաջին խաղակեսն անցավ ձանձրալի տեմպով, և հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդմիջումից հետո: Նախ, հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին տուգանային հրաշալի հարվածով բացեց «Ռոմայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը: Րոպեներ հետո «Բոլոնյան» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և Սանսոնը գրավեց «Ռոմայի» դարպասը: 85-րդ րոպեին «Ռոման» մնաց 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո Ջանլուկա Մանչինին հեռացվեց խաղադաշտից: Թվում էր, խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն ավելացված ժամանակի վերջին վայրկյանին Պելեգրինիի գերազանց փոխանցումից հետո Էդին Ջեկոն գլխի հարվածով գրավեց «Բոլոնիայի» դարպասը և հաղթանակ բերեց «Ռոմային»՝ 2:1: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 86-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 8 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ առայժմ պարտություն չունենալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր