Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր[url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2413668395620208] էջում[/url] գրառում է կատարել՝ նշելով, որ արդեն հասել է Լոս Անջելես։
«Հասանք Լոս Անջելես»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով լուսանկար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպում-հավաք է նախատեսվում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ այսօր՝ սեպտեմբերի 22-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, Լոս Անջելեսի Գրանդ Փարկ վայրում Փաշինյանը հանդես կգա ելույթով։