211652_close_icon
views-count39094 դիտում article-date 12:33 22-09-2019

Լոռու մարզում Volkswagen-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի հետնամասի մեջ. վիրավորին մեքենայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են Volkswagen Polo մակնիշի 35 DP 635 համարանիշի և «ԶԻԼ-4331» 34OM 231 ա/մ-ի 02 L 733 կցորդին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները, տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր