211652_close_icon
views-count2419 դիտում article-date 23:15 21-09-2019

Դավիթ Բաբայան. Պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ․ Aravot.am

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր Գյումրիում, [url=https://www.aravot.am/2019/09/21/1067430/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օրերս հնչեցրած այն սպառնալիքներին, թե Նիկոլ Փաշինյանի հետ ռազմի դաշտում կպարզեն «Արցախը Հայաստան է և վերջ» հարցն, ասաց․ «Ընդհանրապես պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ, ո՞նց կարելի է երազել պատերազմի մասին։ Այն բոլոր ուժերը, որոնք երազել են պատերազմի մասին, ասենք՝ վերցնենք երկրորդ աշխարհամարտը, Հիտլերն ինչքան էր հրճվում, Առաջին աշխարահամարտի նախօրեին բոլորը հրճվում էին պատերազմից, իրենք գիտեին պատերազմը լավ բան է։ Տեսաք՝ ինչի դա բերեց։ Այսպիսի հայտարարություններն, այնուամենայնիվ, մենք շատ լուրջ պետք է ընդունենք, որովհետև չի բացառվում, որ Ադրբեջանն հիմա անցնի ահաբեկչական այլ քաղաքականության․ փորձի առևանգել հայերին արտասահմանում, մեր երգիչներին, չգիտեմ քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, հետո կրկին անգամ փորձի այդ փոխանակման այլասերված տարբերակն առաջարկի․ այդ ահաբեկիչներին և հանցագործներին փոխանակի պատանդ գտնվող մեր հայ մարդկանց հետ։ Սա բացառված չէ, մենք պետք է շատ լուրջ վերաբերենք այդ հարցերին»։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց․ «Իսկ ո՞վ չի ուզում, որ պաշտոնապես մենք դարձնենք մեկ միասնական պետություն, բայց դրա համար ձև կա, ժամանակ կա, և այն բոլոր մարդիկը չեն, որ գոռգոռում են՝ Արցախը մարզ է, այսօր էլ մեկը գոռաց, էս մեկը, էն մեկը․․․ Հասկանում եք, մենք ունենք այս պահի դրությամբ, հատկապես խորհրդանշական օրն եմ ուզում նշել, սեպտեմբերին երկու կարևոր իրադարձություն, դա Արցախի Հանրապետության հռչակումն է և Հայաստանի Հանրապետության անկախությունը»։ Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/09/21/1067430/]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր