Թրամփ-Փաշինյան հանդիպումն, այսպես թե այնպես, կայանալու է. Զոհրաբ Մնացականյան
Բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որը այսպես թե այնպես, տեղի է ունենալու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք ԱՄՆ-ի հետ ունենք շատ ծավալուն երկխոսություն, շատ ծավալուն օրակարգ: Եթե դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում և ինչ հաճախականությամբ, եթե դատեք, թե ինչ հարթակ ստեղծեցինք երկխոսության և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով: Ես Նյու Յորքում ևս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ էական է, որովհետև ԱՄՆ-ը մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Մենք ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին, նրա անվտանգությանը, մեր երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը Հայաստանին: Ես այստեղ վստահությամբ եմ ասում, որ աջակցությունը, որ ստանում ենք ԱՄՆ-ից ոևքաղաքական առումով, և ֆինանսական առումով, շատ կարևոր է»։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները մի երկիր է, որը գլոբալ դերակատարություն ունի։
«Աշխարհի կենտրոններից մեկն է, որի հետ մենք երկխոսություն ունենք և դա մեզ համար շատ գոհացուցիչ է»,-ընդգծեց Մնացականյանը:
Վերջինս լրագրողներին կոչ արեց լինել ամբերատար։