34304 դիտում
14:06 21-09-2019
Ավտովթար Երևանում. բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 21102-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ 34/3 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Սերժ Ն-ի վարած Opel Zafira մակնիշի 36 DN 663 համարանիշի և 42-ամյա Ավիկ Դ-ի վարած ВАЗ 21102 մակնիշի 35 ZN 542 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ ի վարորդն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ալեքսան Ալեքսանյանը և տեսուչ Տիգրան Ավոյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+