211652_close_icon
views-count2827 դիտում article-date 12:28 04-12-2018

Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավը դարձնելու համար. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ջորջ Բուշ Ավագի ընտանիքին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան: Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր ունեցած անձնական հանդիպումներից: Նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր