2049 դիտում
10:40 21-09-2019
Քաղաքապետարանն էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար վճարել է 31 մլն դրամ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն ավագանիների դահլիճի էլեկտրոնային քվեարկության ինտերակտիվ համակարգի համար քաղաքային բյուջեից վճարել է 31 մլն ՀՀ դրամ: Այս մասին «168 ժամ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Էլեկտրոնային քվեարկության համակարգի գործարկման մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավետել էր ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում: «Քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ ընդամենը սեղմելով, անգամ կոճակ չէ, թաչ սքրին է սա: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- ասել էր Մարությանը։
Համակարգի ձեռքբերման համար քաղաքապետարանը գարնանը մրցույթ էր կազմակերպել։ Մասնակցել էր 2 ընկերություն՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն և «Մելինեթ» ՍՊԸ-ն։ Առավել նվազ գնային առաջարկով՝ հաղթել էր «Օազիս Կոմպյուտերը», որի հետ էլ կնքվել է գնման պայմանագիրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
17:02 20-06-2019
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման համակարգի ներդրման և սպասարկման համար 27 մլն դրամ հատկացվեց
5295 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
586 դիտում
07:18 01-05-2024
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
643 դիտում
09:03 30-04-2024
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»