Վարչապետի և ԱՄՆ որևիցե բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպում չի նախատեսվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի օրակարգը: Սկզբից նա մեկնելու է Կալիֆոռնիա նահանգ, որտեղ սեպտեմբերի 22-ին մասնակցելու է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Պարկում նախատեսված հանրահավաքին:
Կալիֆոռնիայում վարչապետը նախատեսում է մասնակցել գործարար համաժողովի, որից հետո մեկնելու է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ: Այնուհետև Փաշինյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Ինչպես տեսնում ենք, վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ որևիցե բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, այն պարագայում, երբ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում էր, թե հայ-ամերիկյան հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, և Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպումն իրենց օրակարգում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]