211652_close_icon
views-count97762 դիտում article-date 23:44 20-09-2019

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion-ն ու Volkswagen Golf-ը.10 վիրավորներից 3-ը երեխաներ են. նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հասրաթյան փողոցում Ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion մակնիշի 02 MP 101 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 DZ 563 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեծահասակները Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, երեխաներն էլ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր ոչ միայն ավտոմեքենաներից են դուրս բերել նրանց, այլ նաև 9 հոգու իրենց անձնական օգտագործման մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մեկ հոգու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան: Այդ մասին ասում էին վիրավոներին օգնության ձեռք մեկնած քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր