211652_close_icon
views-count29796 դիտում article-date 21:04 20-09-2019

Ավտովթար Արագածոտնի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49.5 –րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի 18 ՍՏ 069 համարանիշի և Opel մակնիշի 34 NO 069 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ նրանց Թալինի հիվանդանոց են տեղափոխել Թալինի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հիամանատր Վաչե Մալաքյանը և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալսստյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժաանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր