971 դիտում
13:41 20-09-2019
ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԳՆ մի խումբ աշխատակիցների
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրելու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.
Մխիթար Գոշի մեդալով՝
Արմեն Գուրգենի Սարգսյանին՝ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
Երախտագիտության մեդալով՝
Արմենուհի Ռաֆիկի Գալստյանին՝ արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ
Ռուբեն Արտեմի Շաքարյանին՝ արտաքին գործերի նախարարի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
21:24 12-10-2015
Արցախի վարչապետը պարգևատրել է ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների
1665 դիտում
12:10 19-12-2015
Արցախի նախագահը պարգևատրել է ազգային անվտանգության մի խումբ ծառայողների
Այս բաժնից
1159 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
994 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը