211652_close_icon
views-count1668 դիտում article-date 12:10 19-12-2015

Արցախի նախագահը պարգևատրել է ազգային անվտանգության մի խումբ ծառայողների

Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության ու արիության համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Աշոտ Գրիգորյանը պարգեւատրվել է <<Արիության համար>> մեդալով եւ Գագիկ Սարգսյանը՝ <<Մարտական ծառայություն>> մեդալով, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայությունը: Նույն օրը Նախագահը ստորագրել է կարգադրություն` ծառայողական պարտականությունները անբասիր կատարելու համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության 7 աշխատակցի արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

Նմանատիպ նյութեր