Ծաղիկ և Արմեն Վարդանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ծաղիկ և Արմեն Վարդանյաններին Ծնողական փառքի մեդալով պարգևատրելու հրամանագիր: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասը զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Ծաղիկ և Արմեն Վարդանյաններին պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: