143820 դիտում
17:57 19-09-2019
Արագած լեռան վրա՝ արջի հետքերով. բացառիկ կադրեր. Shantnws.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.youtube.com/watch?time_continue=1&v=LR5BVa-b9hs]Shantnews.am[/url]-ը ներկայացրել է բացառիկ կադրեր Արագած լեռան վրա կատարված ուսումնասիրություններից:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/15/1135157/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ոսկանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում սեպտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, երբ, ըստ ահազանգողի, արջը Արագած լեռան լանջին հարձակվել էր իրենց վրա:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Արագածոտնի մարզի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և Աշտարակի հիվանդանոցի բժիշկները Արագած լեռան հարավային գագաթի լանջին հայտնաբերել էին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 33-ամյա Պյոտր Բ.-ի դին, որը փրկարարներն ու Աշտարակի հիվանդանոցի բժիշկները հատուկ ճոպաններով ահագին հատված պատգարակով ոտքով տեղափոխել էին, ապա «Արմենիա ՀԵԼԻԿՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող սանավիացիայի ուղղաթիռով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տեղափոխել էին:
Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ ահազանգը համապատասխան ծառայություններին տվել էր նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարգարիտա Լ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս իրավապահներին հայտնել էր, որ իրենք Արագած լեռան լանջին զբաղվում էին լեռնագնացությամբ, որի ժամանակ էլ արջը հարձակվել էր ընկերոջ վրա, ինչի հետևանքով ընկերն ընկել էր ձորը:
Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը