211652_close_icon
views-count26751 դիտում article-date 19:57 18-09-2019

Արտառոց դեպք Երևանում. Նուբարաշենի բազմաբնակարանային շենքերի բակերից ու փողոցներից գողացել են «Սանիթեք» ընկերությանը պատկանող 30 աղբամաններ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 17-ն, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից գրություն է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք, որ սեպտեմբերի 16-ին Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի բազմաբնակարանային շենքերի բակերից և 17-րդ փողոցից գողացել են 30 հատ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանները։ Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նուբարաշեն վարչական շրջանի Բ 6 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Գևորգ Խաչատրյանը։ Ոստիկանները գողացված աղբամանների մի մասը հայտնաբերել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Խաչատրյանին և գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր