Թե դուք ոնց եք դարձել CLASIC պատգամավոր, դա բոլորին պարզ է. Հովհաննես Խաչատրյան
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2426361130810597]էջում [/url]գրել է.
Դիմում եմ CLASIC պատգամավոր Էդմոն Մարուքյանին:
Դիտելով Ձեր ուղիղ եթերը հասկացա,որ դեռ տարակուսած եք և փոշմանած,որ չեք աջակցել իշխանափոխությանը:
Դուք և Ձեր կառույցը ի սկզբանե եղել եք գրպանային ընդդիմություն: ԵՎ բազուն օրինակներ կբերեմ,որ շատ առիթներ եղել են և դուք նույնպես`Ձեր բառերով ասած` կերել և խմել եք Հանրապետական կուսակցության անդամների հետ,պետք չէ ուրանալ` չնայած դա Ձեր մոտ բնավորության գիծ է:
Բայց դե անհայտ չէ այն փաստը, որ դուք ունեք սովորություն Ձեր իսկ ընկերներին դավաճանելու: Իսկ թե դուք ոնց եք դարձել CLASIC պատգամավոր դա բոլորին պարզ է: