Դուք խաբել եք մարդկանց, դուք խաղացել եք մարդկանց զգացմունքների հետ․ Հովհաննես Խաչատրյան
Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«2020 թվականի Մարտի 30-ին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա ՊՆ (անպաշտպանության) նախարար Տոնոյան Դավիթը վերաձևակերպելով իր հնչեցրաց միտքը հայտարարեց` «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Ինչպես նաև Տոնոյան Դավիթը հայ համայնքի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ ոչ մի բան չի զիջվելու:
2020 թվականի ամռանը ԳՇ պետը ՊՆ-ի հետ համաձայնեցված զեկուցել էր, որ սպասվում է պատերազմ, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են համատեղ:
2020 թվական հոկտեմբեր, պատերազմի չորրորդ օր, ԳՇ պետը կրկին ՊՆ-ի հետ համաձայնեցված զեկուցել էր, ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հ.Գ. Այսպիսով եթե Հայաստանը պատրաստ չէր 5-րդ սերնդի պատերազմին ապա ինչու՞ խաղացիր մարդկանց հույզերի հետ ապա ինչու՞ վստահեցրիք մարդկանց, որ նոր պատերազմի ժամանակ կունենանք նոր տարածքներ: Երկու դեպքում էլ պարոն` ապագա ամբաստանյալ Տոնոյան դուք խաբել եք մարդկանց, դուք խաղացել եք մարդկանց զգացմունքների հետ և ձեր վերաձևակերպած միտքը ընդունելի եղավ միմիայն ադրբեջանի ժողովրդի համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
2020 թվականի Մարտի 30-ին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա ՊՆ (անպաշտպանության) նախարար...
Posted by Հովհաննես Խաչատրյան on 2021 թ. հունվարի 24, կիրակի