2546 դիտում
11:32 18-09-2019
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/09/18/Resignation/3096412?fbclid=IwAR3E1nqTiM4J2XAxsSFAF-3y3WxnE6gerhLdiahdTNPnAKZvmPSMaSV35YM]Tert.am[/url]-ը գրում է. Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու:
«Ինչպես տեսնում եք, արդարացված չեն: Չկա նման բան, նման որևէ քննարկում չենք ունեցել»,-ասաց Տոնոյանը:
Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա նույնպես իր իրավասությունն է. պարոն Վանեցյանը դա կանի ժամանակին»:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ վարչապետի հետ տարաձայնությունների հետևանք էր նրա հրաժարականը, Տոնոյանն ասաց, որ առանց որևէ պատճառի որևէ հրաժարական չի լինում:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/18/Resignation/3096412?fbclid=IwAR3E1nqTiM4J2XAxsSFAF-3y3WxnE6gerhLdiahdTNPnAKZvmPSMaSV35YM]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
22214 դիտում
14:05 03-05-2016
Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյանը` առաջիկա զորահավաքի մասին լուրերի մասին
Այս բաժնից
643 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
1012 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին