22139 դիտում
14:05 03-05-2016
Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյանը` առաջիկա զորահավաքի մասին լուրերի մասին
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն:
Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է ստեղծվելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Խնդրում եմ՝ քիչ օգտագործեք տեղեկություններ տարածվելու բնույթը, իսպառ վերացնենք: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»:
Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել:
Թե որն է զորքերի տեղաշարժի, կուտակումների պատճառը, Ա. Հովհաննիսյանը չասաց, սակայն ընդգծեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժի ու կուտակումների փոփոխություններ մշտական են վերջին օրերին:
Բնականաբար, ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ ակտիվ մարտական գործողությունների փուլից հետո պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել և որ անակնկալության գործոնն այս պահին նվազեցված է:
Նմանատիպ նյութեր
2444 դիտում
11:32 18-09-2019
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին. Tert.am
Այս բաժնից
568 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
772 դիտում
18:32 15-11-2024
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
724 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին