2918 դիտում
20:19 17-09-2019
Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը այցելել է բժշկական համալսարան
ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե ռազմաբժշկական կրթությունը:
Այսօր Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը այցելել էր բժշկական համալսարան՝ ծանոթանալու ռազմաբժշկության ֆակուլտետի գործունեությանը, կրթական ծրագրերին և հնարավորություններին:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջեցին համալսարանով, եղան Սիմուլիացիոն կենտրոնում, ինչպես նաև այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Վարդան Ծատուրյանը մեզ հետ զրույցում, կարևորելով պատվիրակության այցը, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
«Պատվիրակության այցը հնարավորություն կտա առաջիկայում համագործակցության հստակ եզրագծեր սահմանել, ինչպես եղավ Ղազախստանի հանրապետության հետ. ներկայումս նրանց կուրսանտները կանգնած են մեր կուրսանտների կողքին, նրանց
շարքերում»,-հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
14:32 19-05-2022
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում
Այս բաժնից
442 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
568 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1027 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը