5024 դիտում
19:47 16-09-2019
ԱԱԾ-ն հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է, Վանեցյանը լավագույններից է․ Արցախի ԱԱԽ քարտուղար
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից։
Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը»։
Նմանատիպ նյութեր
4555 դիտում
12:27 02-07-2021
Արթուր Վանեցյանը հեռացավ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից
1372 դիտում
15:57 20-04-2014
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին
1909 դիտում
19:15 22-06-2016
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին
Այս բաժնից
445 դիտում
10:18 03-05-2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
1963 դիտում
09:56 03-05-2024
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին