211652_close_icon

Արթուր Վանեցյանը հեռացավ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից

views-count4729 դիտում article-date 12:27 02-07-2021

Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։

Միությունից հայտնում են, որ նիստում անդրադարձ եղավ երկրում ծավալված քաղաքական զարգացումներին, հույս հայտնվեց, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։

Որոշվեց նաև կազմակերպության հետագա անելիքները, այդ մասին կլինի առանձին հայտարարություն։

Նմանատիպ նյութեր