2281 դիտում
21:00 16-09-2019
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն հյուրընկալել է Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը,ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Տնտեսագիտության
և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը շնորհակալություն հայտնեց Յոհակիմ Գաուկին Հայաստանի նկատմամբ դրսևորած ուշադրության համար և ներկայացրեց Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման պատմությունը:
«Աստվածաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1995 թվականին, և ի պատիվ մեր իշխանությունների, պետք է նշեմ, որ մեր երկիրը նախկին Խորհրդային Միության երկրների մեջ միակն է եղել, որի պետական համալսարանում հիմնադրվել է
Աստվածաբանության ֆակուլտետ»,- նշեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Վերջինս նաև հավելեց, որ ֆակուլտետը բավականին ակտիվ համագործակցում է գերմանական համալսարանների հետ, մասնավորապես այդպիսի գործընկերոջ հաջող օրինակ է Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգ համալսարանը:
«Պետք է նշեմ, որ մեր ֆակուլտետը միշտ պատրաստ է համագործակցելու գերմանական բուհերի հետ: Այս պահին մտածում ենք կրկնակի դիպլոմավորմամբ մագիստրոսական ծրագիր հիմնելու մասին, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան իրենց ուսումը շարունակելու նաև Գերմանիայում և միասին աշխատելու ավարտական թեմաների շուրջ»,-հավելեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նույնպես ողջունեց Գերմանիայի Դաշնության նախկին նախագահին:
«Մեզ համար մեծագույն հպարտություն է Ձեզ տեսնել մեր հարյուրամյա համալսարանում,- ասաց Էլինա Ասրիյանը,- մեզ՝ հայրերիս, շատ լավ հայտնի է Ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, և մենք հասկանում
ենք, որ առանց այդ դիրքորոշման, հավանաբար, մենք չէինք ունենա այն քաղաքական դիրքորոշումը, որն ունենք այսօր»: Նա հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:
Աժ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը հայերի համար կարևոր է ազգային ինքնության պահպանման և պատմական արդարության վերականգման առումով:
«Անցած տարի տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ այժմ մենք ունենք Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու ցանկությամբ լի երիտասարդներ,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը,- ինքս բազմիցս Գերմանիայում մասնակցել եմ տարբեր հետազոտական ծրագրերի և շատ եմ կարևորում երկու երկրների միջև հատկապես գիտահետազոտական կապերի ամրապնդումը»:
Հանդիպման ընթացքում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկը հետաքրքրվեց ԵՊՀ-ի պատմությամբ, ուսանողներին տրվող կրթաթոշակներով և համալսարանի հետ համագործակցության հեռանկարով:
«Իհարկե, մեծ է համալսարանի դերը կիրթ և ժողովրդավարական հասարակություն ունենալու գործում, թեպետ պետք է նշեմ, որ այն այդքան էլ հեշտ գործընթաց չէ,-ասաց Յոհակիմ Գաուկը,- երբեմն դու ունես կաղապար, բայց չունես այն մտածողությունը, որ պետք է լցնի այդ կաղապարը, ուստի այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել»:
Հանդիպման վերջում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հանձնեց համալսարանական հուշանվեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
20:28 15-02-2019
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն հյուրընկալել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3221 դիտում
11:26 20-10-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ
889 դիտում
17:22 16-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկին
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը