1362 դիտում
15:37 16-09-2019
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնեցին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի մամուլի ծառայությունից:
Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը:
Քննարկվել են Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելությանը, դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում համագործակցության և ոլորտային այլ հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
1340 դիտում
16:48 22-10-2018
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Հայաստան ժամանած Ավստրիայի իրավաբանների պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1210 դիտում
19:48 09-07-2019
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը
2755 դիտում
18:58 13-04-2018
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է կարևոր որոշում
Այս բաժնից
1396 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
1330 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1117 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ