211652_close_icon
views-count1448 դիտում article-date 15:19 16-09-2019

Խորհրդարանն ընդունեց ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին 4 օր լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ունենալու մասին օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն է։ «Նախագիծը պայմանավորված է ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրական դրսևորմամբ: Համանման բնույթի բազմաթիվ բողոքներ ու խնդրանքներ ենք ստացել: Նախկինում ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող մարդիկ 4-օրյա լրացուցիչ արձակուրդը չեն ստացել, առաջարկում ենք այդ դրույթը կիրառել»,- նախագծի ներկայացման ընթացքում նշել է Մանուկյանը: Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:

Նմանատիպ նյութեր