211652_close_icon
views-count1529 դիտում article-date 15:55 14-09-2019

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Երեկ` սեպտեմբերի 13-ին, 60 տարեկան հասակում մահացել է նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը: Այս մասին [url=https://news.am/arm/news/533463.html?fbclid=IwAR0rKx4qlNF1tmVHsyTFeMTC9zqv4wIMnz2CyKxyRV_k_P_yPmfBEy5laTA]NEWS.am[/url]-ին հայտնեց նրա հայրենի գյուղի` Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը: Նա նշեց, որ Խաչիկ Մանուկյանը մահացել է թոքերի քաղցկեղից: Վերջին տարիներին բուժումներ է ստացել Գերմիանիայում, Վրաստանում եւ Հայաստանում: Նախկին պատգամավորի հեգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, իսկ թաղման արարողությունը սեպտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ Մանուկյանն եղել է պատգամավոր 2003-2007 և 2007-2012 թվականներին և ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: Մանուկյանն ընտրվել էր նաև 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից, սակայն վայր է դրել իր մանդատը: Նշենք, որ Մանուկյանը 1993թ-ից «Մաքս գրուպ» կոնցեռնի նախագահն էր, որի մեջ էր մտնում նաև Լուսակերտի թռչնաֆաբրիկան:

Նմանատիպ նյութեր