2476 դիտում
10:11 11-05-2017
Խաչիկ Մանուկյանը վայր չի դնի մանդատը. Ծառուկյանին «ոչ տալիք ունի, ոչ առնելիք».«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները:
Մեր տեղեկություններով՝ նա խոստացել է 14-15 հազար ձայն ապահովել «Ծառուկյան» դաշինքի համար, որի համար մի քանի հարյուր միլիոն դրամ է վերցրել Ծառուկյանից, սակայն հավաքել է ընդամենը 5686 ձայն: Խաչիկ Մանուկյանը վերջին օրերին Հայաստանում չի գտնվում։ Նա իր բիզնեսի հետ կապված հարցերով գտնվում է Հայաստանից դուրս, սակայն գնալուց առաջ էլ պնդել է, որ չի հանձնվելու ու մանդատը վայր չի դնելու:
Խաչիկ Մանուկյանը նաև ասել է, որ ինքը «Ծառուկյան» դաշինքում այն թեկնածուներից է, որ Ծառուկյանին «ոչ տալիք ունի, ոչ առնելիք»: Առավել ևս՝ ֆինանսական հարցեր չունի Ծառուկյանի հետ, որ դրանից դրդված էլ վայր դնի մանդատը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4307 դիտում
10:56 21-06-2019
Տիգրան Ուրիխանյանը «բարիշել» է Ծառուկյանի հետ. մանդատը վայր չի դնի․ «Ժողովուրդ»
5836 դիտում
09:49 05-11-2021
Իշխան Զաքարյանը դուրս կգա «Պատիվ ունեմ» խմբակցությունից, իսկ մանդատը վայր չի դնի․ «Հրապարակ»
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»