211652_close_icon
views-count59150 դիտում article-date 13:40 14-09-2019

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Երևանում. Նաիրիտ գործարանի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կրակողին ու «Մակարով» տեսակի ատրճանակը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նաիրիտ գործարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ապրեյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը փակել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Ալեն Կ-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո վարորդը և նրա հետ եղած անձանցից մեկը փայտե մահակով և ոտքով հարվածել են ավտոմեքենայի դռանն ու բեռնախցիկին, վնասել այն, իսկ նրանց հետ եղած մեկ այլ անձ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել ВАЗ 21099-ի ուղղությամբ։ Մինչ Շենգավիթի ոստիկանները դեպքի հանգամանքներն էին պարզում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ալեն Կ-ի ավտոմեքենային հարվածել է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Բ-ն, իսկ ավտոմեքենայի վրա զենք է պահել նույն նրբանցքի բնակիչ՝ 22-ամյա Արմեն Բ-ն։ Ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում նշված անձինք ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ Արմեն Բ-ն ներկայացրել է նաև «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Բ-երը հարազատ եղբայրներ են, ովքեր բաց են թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր