211652_close_icon

Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

views-count2901 դիտում article-date 15:33 13-09-2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը, որի շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15հզ կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21֊ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեիների։ Միացեք ակցիային», գրել է Զ. Եգանյանը:

Նմանատիպ նյութեր