211652_close_icon
views-count2907 դիտում article-date 15:58 13-09-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.20-ին, Երևանի Սասնա Ծռերի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.30-ին, Երևանի Թևոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և հայտնել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ մարդ է գցել ավտոմեքենայի տակ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլը. 53-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանաոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Հոկտեմբեր-Բամբակաշատ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Մոսկվիչ» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գավառի Զ.Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ձախակողմյան հատվածի բետոնե արգելապատնեշին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 13-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի և Իսահակյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենեային. «ՎԱԶ-21063»-ի 20-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին. 48-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, Բերդ-Տավուշ-Այգեպար ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ց» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր