1507 դիտում
13:13 13-09-2019
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին
Սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին, որի շրջանակներում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդյունավետությունը և դրանց զարգացման հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրներում:
Վերջին տարիներին հարկաբյուջետային քաղաքականության կայունության ապահովումը ԵԱՏՄ անդամ պետությունների ուշադրության կենտրոնում է: Այս խնդրի լուծմանն ուղղված հիմնական գործիքներից մեկը հարկաբյուջետային կանոններն են: Ինտեգրման զարգացումը և եվրասիական տարածքում տնտեսությունների փոխկապակցվածության աճն ապահովելու տեսանկյունից կարևոր է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից բյուջետային կանոնների կիրառման փորձի փոխանակումըարդի տնտեսական քաղաքականության մշակման համատեքստում:
Ավելին, յուրաքանչյուր պետությանհարկաբյուջետային կանոններից զատ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված են անդամ պետությունների պետական պարտքի և դեֆիցիտի միասնական սահմանային արժեքներ, որոնք կարող են դիտարկվել որպես ընդհանուրբյուջետային կանոններ անդամ երկրների համար:
Ֆորումի ընթացքում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդի համակարգերի արդյունավետությունը, անդամ երկրների համագործակցության զարգացման ուղղությունները մակրոտնտեսական համատեղ քաղաքականություն վարելու տեսանկյունից՝ հաշվի առնելով տնտեսությունների միջև եղած տարբերությունները, հարկաբյուջետային կայունության ընդհանուր ստանդարտների սահմանումը:
ՀՀ ՖՆ մակրոտնտեսական վարչության պետ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով ՀՀ-ում հարկաբյուջետային կանոնների արդիականացման գործընթացը և այդ ուղղությամբ բարեփոխումների փորձը, նշել է, որ հարկաբյուջետային կանոնները պարզապես սահմանափակումներ չեն, այլ ճկուն ուղենիշներ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության համար: Նա ընդգծել է, որ երկրներն ունեն մակրոտնտեսական քաղաքականության իրականացման տարբեր արժեքներ և մշակույթներ, և անհրաժեշտ է միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մոտեցնել այդ արժեքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3074 դիտում
15:17 07-05-2017
Վիետնամի ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն
916 դիտում
20:54 18-04-2024
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին
1048 դիտում
18:36 27-05-2015
Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին