11414 դիտում
11:01 13-09-2019
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանի նամակը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, հարգելի պարոն [url=https://www.facebook.com/roustam.badasyan?__tn__=%2CdK-R-R&eid=ARCXbm3p1gwYosSwAsOjVkeQv-0Kkg-N2byD5XMqwtXGWROnuH3a1x8end6H5V5l0PkKp3fbIkaoWfB4&fref=mentions]Roustam Badasyan[/url], շուրջ երեք ամիս է, ինչ զբաղեցնում եք նախարարի պաշտոնն, ու կարծում եմ, որ արդեն ոլորտին տիրապետում եք այնքան, որ շատ վաղուց հասունացած, սակայն մշտապես անպատասխան մնացած հարցերի պատասխանները կարողանանք ակնկալել Ձեզանից։ Պարոն Բադասյան, արդյո՞ք պաշտոնավարման ընթացքում հասցրել եք տեղեկանալ, որ ՀՀ Փաստաբանների պալատին` իբր Հանրային պաշտպանի գրասենյակի համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացվող գումարներից ամսեկան առնվազն 4 միլիոն դրամը ծախսվում է ոչ թե ՀՊԳ կարիքների համար, այլ ոչ նպատակային` ուղղվում է պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին տարիների ընթացքում փաստաբանների, բնականաբար նաև վճարվող անդամավճարների թիվը կրկնապատիկից ավեկացել է։
ՀՊԳ ծախսերի ֆինանսական փոխհատուցման հայտերը հաստատում է հենց Ձեր ղեկավարած կառույցն ու փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։ Նշված գումարի նպատակային ծախսի պարագայում, առանց պետական բյուջեի համար հավելյալ բեռի հնարավոր է ապահովել հանրային պաշտպանի առնվազն 10 նոր հաստիք։ Իսկ հարցի կարևորությանն ու հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությանը հավանաբար գիտակցում եք (թեև խոսքը չի գնում անվճար իրավաբանական օգնության շրջանակում ՀՊԳ-ից Ձեզ հրամցվող գործերի քանակի մասին, երբ արհեստականորեն մեկ գործը կարող է ներկայացվել իբրև տասը առանձին գործեր):
Հասցրել եք արդյոք տեղեկանալ, որ հանրային պաշտպանների կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք բերված ու սպասարկվող 3 ավտոմեքենաներից մեկի վրա տեղադրվել է 077 UU 11 համարանիշը (Արա Զոհրաբյանի անձնական մեքենայի համարանիշն է 11 077) և այն որպես իր ծառայողական ավտոմեքենա օգտագործում է ՓՊ նախագահը։ Տեղյակ ե՞ք արդյոք, որ այդ ավտոմեքենաների սպասարկման համար պետական բյուջեից փոխանցվող գումարները չեն համապատասխանում այդ մեքենաների փաստացի սպասարկման համար անհրաժեշտ գումարներին։ Տեղյակ եք արդյոք, որ այդ ավտոմեքենաներից հանրային պաշտպանների օգտվելը խիստ ձևական բնույթ ունի, շատերը ամիսներով հնարավորություն չունեն դրանցից օգտվելու։ Արդյոք վաղուց չի անցել ժամանակը, որ այդ «ավտոպարկի» փոխարեն, դրա վրա ծախսցող գումարները համամասնորեն բաշխվեն հանրային պաշտպանների միջև որպես տրանսպորտային ծախսի փոխհատուցում։
Այս մասով ևս ֆինանսական հայտերը հաստատում է Ձեր ղեկավարած կառույցն ու դրանք փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։
Ի դեպ այս և այլ բազմաթիվ հարցերի հետ կապված ստուգումներ իրականացնելու պահանջով մեկ տարուց ավելի առաջ շուրջ 30 փաստաբաններ դիմել էին Պետական վերահսկողական ծառայություն, որը, սակայն, դիմումը, միայն Դ.Սանադարյանին հայտնի տրամաբանությամբ վերահասցեագրել էր Ձեր ղեկավարած նախարարություն։
Պարոն Բադասյան, արդեն երեք ամիս է, ինչ Ձեր առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիսանում է «Փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։
Կարծում եմ, որ այս ժամանակահատվածը բավարար էր իրավիճակին տիրապետելու, ու հետևյալ հարցերին հրապարակավ պատասխանելու համար։
1. որո՞նք են հիմնադրամ ուսման նպատակով ընդունվող ունկնդիրների քանակը որոշելու հիմքերը, արդյոք կատարվում են ուսումնասիրություններ պարզելու համար.
ա/ նախորդ տարիներին սովորած ունկնդիրներն արդյոք ապահովված են աշխատանքով, թե ոչ,
բ/ իրավաբանական ծառայությունների մատուցման շուկան քանի՞ նոր փաստաբանի կարիք ունի:
գ/ արդյոք այս ամենի հիմքում դրված չէ դպրոցի տնօրենի (իմ ունեցած տեղեկություններով ամսեկան շուրջ 700 հազար դրամ) և աշխատակազմի աշխատավարձերի վճարման համար անհրաժեշտ գումարի պարզ մաթեմատիկական հանրագումարն ապահովելու ցանկությունը։
2. Ինչ չափորոշիչներով է որոշվում դպրոցի ունկնդիրների կողմից որպես ուսման վճար սահմանված գումարը (600.000 ՀՀ դրամ):
3. Արդյոք արդարացված եք համարում դպրոցի աշխատակազմի քանակը, արդյոք չունեք տեղեկություններ այն մասին, որ դպրոցի աշխատակիցների մի մասը միաժամանակ զբաղվում է նաև իրավաբանական ծառայությունների մատուցմամբ (այդ թվում նաև տնօրենը):
4. Արդյոք հիմնավոր եք համարում այն, թե դպրոցին անհրաժեշտ է ծառայողական ավտոմեքենա (նաև վարորդի հաստիք), և անհրաժեշտ է դպրոցի ունկնդիրների վճարած վարձավճարներից գոյացած գումարներով ձեռք բերել ավտոմեքենա ու վճարել վարորդի աշխատավարձը: Ունեք արդյոք տեղեկություններ այն մասին, որ այդ ավտոմեքենան օգտագործվում է տնօրենի կողմից իբրև ծառայողական ավտոմեքենա։
5. Ինչ չափորոշիչներով է իրականացվում դպրոցում դասավանդող դասախոսների ընտրությունը և կոնկրետ ում կողմից։ Արդյոք Ձեր տեղակալը քննարկումներ ունեցել է դպրոցի ունկնդիրների հետ ուսման պրոցեսի հետ կապված նրանց դիտողություններն ունկնդրելու համար, ինչ հետևությունների է եկել ու ինչ քայլեր է ձեռնարկել նրանց դիտողությունների արդյունքում փոփոխություններ կատարելու համար։
6. Համարում եք արդյոք, որ դպրոցը բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ունկնդիրներին տալիս է լրացուցիչ գիտելիք կամ ապագա աշխատանքում անհրաժեշտ հմտություններ, թե ոչ։
7. Արդյոք որակյալ է համարում Ձեր տեղակալը դպրոցի կողմից փաստաբանների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների մակարդակը, այդ ուղղությամբ ինչ անելիք եք տեսնում, ինչ ժամկետներում։
Կանխավ շնորհակալ եմ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1836 դիտում
12:15 09-03-2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հետ է վերցրել դատական հայցն ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց