ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժեշտ է տվել իր տեղակալ Ռուստամ Բադասյանին, ով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին:
Վերջինս ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար։
Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն Արդարադատության նորանշանակ նախարարին հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նոր և պատասխանատու պաշտոնում:
Ռուստամ Բադասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին արդյունավետ և հետևողական գործունեության համար: