211652_close_icon
views-count1969 դիտում article-date 22:19 12-09-2019

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 49-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ օգոստոս ամսին տղամարդը կոտրել էր Այգեգործների փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը, գողացել ավտոմեքենայի պահեստամասեր և կենցաղային իրեր։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել։ Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին և նրանից հաղորդում ընդունել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր