211652_close_icon
views-count2133 դիտում article-date 22:16 11-09-2019

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Atlantic Council»փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը. քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Atlantic Council»փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը։ Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց անվտանգության ոլորտի բարեփոխումները, ԱԽ գրասենյակի գործունեությունը և առկա մարտահրավերները։ Պարոն Վիլսոնը ներկայացրեց կազմակերպության նպատակները, դրա գործունեությունը, իրականացվող ծրագրերը և տարածաշրջանային առաջնահերթությունները։ Քննարկվեց ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով դրանց զարգացման հարուստ նախադրյալները, այնպես էլ «Atlantic Council»-ի հնարավոր աջակցությունը Հայաստանում վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր