211652_close_icon
views-count610 դիտում article-date 17:29 24-11-2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիք գործողությունների վերաբերյալ:

 
ՀՀ ԱԽ գրասենյակ
 

Նմանատիպ նյութեր