211652_close_icon
views-count2913 դիտում article-date 19:39 11-09-2019

ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից անձինք են բերման ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 7 անձի։ Ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ մեքենաներվ նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում սպասող անձանց։ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր