7893 դիտում
15:43 11-09-2019
Վարչապետն ինչո՞ւ չի իջնում ժողովրդի մոտ՝ այս ժողովրդի շնորհիվ է դարձել վարչապետ. ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց. Tert.am
Կառավարության դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել և սպասում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/09/11/Car-importer/3091217?fbclid=IwAR3p1SErcHOlC1fA3bpYbxPasP0FyfDVLIperTmP4lhAtgXXQdJFb1nKWK0]tert.am[/url]-ը, ավտոներկրողները բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրից:
«Հիմա կառուցում են մեծ մաքսակետ և քննական բաժանմունք Գյումրիում: Գտնում ենք, որ անհնար է Երևանից և ընդհանրապես, տարբեր տեղերից քաղաքացիները մեկնեն Գյումրի մաքսազերծում անելու համար, մանավանդ, որ մնացել է 3 ամիս, որ մարդիկ մասսայական գործազուրկ լինեն, քանի որ չեն կարողանալու արտերկրից ներկրեն մեքենա: Հիմա ի՞նչ կարիք կա ձմռան շեմին բոլորս մեկնենք Գյումրի: Ես պարոն վարչապետին հարց եմ տալիս, որ այդքան քաղաքացի մեկնի Գյումրի, պատկերացնու՞մ եք ինչ վթարներ կլինեն»,-ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և նշեց՝ որքան ժամանակ է սպասում են, իսկ կառավարությունից ոչ ոք չի իջնում՝ իրենց տեսնելու:
Նա նշեց, որ հաջորդ խնդիրն այն է, որ 10 հազար մեքենա կուտակվել է Վրաստանում. հայերի մեքենաները չեն բեռնաթափում: Հունվարից հետո 10 հազար մարդ չի հասցնելու իր մեքենան հասցնի Հայաստան, ՊԵԿ-ի, ոստիկանության պատասխանն էլ այն է` թե ծախեք վրացիներին»,-ասաց նա:
Ավտոներկրող Գարիկ Վարդանյանը հիշեցրեց վարչապետի խոսքերը, ով նշում էր, որ ժողովրդի հետ ցանկացած հարց պետք է քննարկել. «Ինչու՞ չի իջնում ժողովրդի մոտ»։
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/11/Car-importer/3091217?fbclid=IwAR3p1SErcHOlC1fA3bpYbxPasP0FyfDVLIperTmP4lhAtgXXQdJFb1nKWK0]սկզբնաղբյուրում[/url]։
Նմանատիպ նյութեր
5021 դիտում
12:23 28-06-2019
Ավտոներկրողները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց. Tert.am
Այս բաժնից
784 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը