7015 դիտում
09:57 04-06-2018
Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները դժգոհ են մրցութային համակարգից. tert.am
ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/06/04/akcia/2702603]Tert.am[/url]-ը։
Ուղևորափոխադրողները դժգոհում են, որ հունիսի մեկից հայ վարորդների համար դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվել են, բացի այդ, նրանք պահանջում են վերադառնալ լիցենզավորման համակարգին, ինչպես նախկինում էր: Մրցութային գործող համակարգը նրանց չի գոհացնում:
Նշենք, որ մայիսի 29-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, լսել նրանց պահանջները և տեղեկացրել, որ նրանց կողմից առաջադրված խնդիրներն արդեն օրակարգում են:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/04/akcia/2702603]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
523 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
700 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
712 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին