148842 դիտում
21:44 10-09-2019
Կրակոցներ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի տարածքում. Արարատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ու «ասֆալտին փռեցին» դերասան ներկայացող 28-ամյա «Բալաբեկին». հայտնաբերվել է ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղիում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել և ավտոմեքենայով հեռացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի և բաժնի պեռտի ծառայության գծով տեղակալ Աշոտ Տեր-Մարգարյանի գլխավորությամբ:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ և մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչներ՝ ավագ հետաքննիչ Վահե Սահակյանի գլխավորությամբ, ոստիկանների մյուս խումբը ՝ Վ. Աղգաշյանի և Ա. Տեր-Մարգարյանի գլխավորությամբ, պարզել, են, թե կրակելուց հետո ուր է ճողոպրել «հերոսը»:
Ոստիկանները նրան, ով կրակոցներ արձակելուց հետո Nissan March մակնիշի 96 CO 777 համարանիշի ավտոմեքենայով հեռացել էր դեպքի վայրից, հայտնաբերել են Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում և նրան՝ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Հայկ Ստեփանյանին բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:
Նրա մոտ հայտնաբերվել է նաև ՊՄՌ 9մմ գազային ատրճանակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է:
Փաստի առթիվ հետաքննիչ Վ. Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեություններով՝ Հ. Ստեփանյանը կրակոցները արձակել է, երբ մասնակցելիս է եղել կնունքի արարողությանը, իսկ նրա հարազատները, ովքեր գոնե կանխեին և թույլ չտային, որպեսզի նա նման գործողություններ կատարի, ոստիկաններին մեղադրում էին, ասելով. «Տղայա, կրակել ա, դրա համար բա մարդուն կտանեն քաղմաս»:
Այստեղ են ասում՝ Աշխարհ կանգնի, իջնող կա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկված Հ. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանակում» սերիալում որպես դերասան հանդես եկող «Բալաբեկն» է։ Ստացվում է՝ «Բալաբեկը» ընկել էր դերի մեջ՝ մտածելով, որ եթե 1-2 էպիզոդներում դեր է խաղացել, ուրեմն իրեն իրավունք է վերապահում հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ