211652_close_icon
views-count72259 դիտում article-date 17:48 10-09-2019

Կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամփոփվել են 2019 թվականի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված գործողություններն ու միջոցառումները, որոնց արդյունքում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը: Օգոստոսի 27-ին, հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տեղում կատարված ուսումնասիրության (ակնադիտական զննման) արդյունքում, արձանագրվել է հրդեհված սառնարանային տարածքում ամբողջովին կամ մասնակի այրված հիմնականում կենդանական ծագման սննդամթերքի առկայություն: Հայտնաբերված սննդամթերքը չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության չափանիշներին և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, ուստի հանձնաժողովի կողմից համարվել է վտանգավոր և ոչնչացման ենթակա: Սառնարանային տարածքում առկա վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ընդերքի, առողջապահական և աշխատանքի, քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, Երևանի քաղաքապետարանի, ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի, ՀՀ Զինված ուժերի զորքերի վարչության ՌՔՔՊ բաժնի, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչներ: Վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքներն անցկացվել են 2019 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը: Այդ ընթացքում տարածքից դուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, որից 170 տոննան մաքսային հսկողության: Վտանգավոր սննդամթերքը լցվել է Նուբարաշենի աղբավայրում հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքում փորված հորերը, ախտահանվել է և ապա ծածկվել առնվազն 1.5 մետր հողածածկով: Բոլոր մեքենաները սառնարանի և աղբանոցի տարածքից դուրս գալուց հետո մանրակրկտորեն ախտահանվել և լվացվել են: Ախտահանվել են նաև «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի բոլոր սառցախցերը, բակային ու հարակից տարածքները (նշված միջոցառումների ժամանակ օգտագործվել է 60 հրշեջ մեքենա 130տ. ախտահանիչ լուծույթով): Օգոստոսի 19-ից սկսած, ահազանգը ստանալուց անմիջապես հետո, Տեսչական մարմնի աշխատակիցները հերթապահել են հրդեհի վայրում՝ արձանագրել սառնարանի դեռևս չայրվող հատվածից դուրս հանվող մթերքի տեսակներն ու այն կազմակերպությունները, որոնց մոտ դրանք տեղափոխվում են: Վերցվել են նմուշներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ընկերությունները պարտավորվել են սննդամթերքը չիրացնել մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքների հրապարակումը: http://snund.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%b9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d6%81%d5%b8%d5%b2-%d5%b0%d5%b6%d5%a1/ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր