211652_close_icon
views-count2153 դիտում article-date 17:02 10-09-2019

Թունավորվել են գազի կաթսայից արտանետված շմոլ գազից

Սեպտեմբերի 9-ին, ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի Արգել գյուղի 3 անչափահաս և 1 չափահաս բնակչի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 00.30-ին, Արգել գյուղի իրենց տանը թունավորվել են գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր