8213 դիտում
09:01 10-09-2019
Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովին կարող է մասնակցել Պուտինի կողմից լիազորված անձը․ Շիրակ Թորոսյան․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն բավական երկար ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան:
Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երևանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաև ՌԴ նախագահը:. Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց. «Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել, դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»:
Այսինքն՝ իշխանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2182 դիտում
20:45 22-03-2017
Մենք դիտարկում ենք միայն ընթացող բանակցությունները, բայց ոչ դրանց բովանդակային մասը. Շիրակ Թորոսյան
2189 դիտում
20:34 03-12-2018
ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը
Այս բաժնից
595 դիտում
08:16 16-04-2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
1144 դիտում
07:57 16-04-2024
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»