1039 դիտում
13:24 09-09-2019
Քրգործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, այն կհանձնվի ՔԿ նորանշանակ փոխնախագահ Արսեն Այվազյանին. Փաշինյան
Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, եւ այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նրան, որ Քննչական կոմիտեի շուրջ առաջացած աղմկոտ պատմությանը։ Մասնավորապես, պարզվել է, որ Ամուլսարի վերաբերյալ քննող քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որը հաստատել է Ամուլսարի ՇՄԱԳ-ը։
Այս առնչությամբ, Փաշինյանը հայտարարեց. ««Երբ այդ քրեական գործը հայտնվել է Յուրա Իվանյանի վարույթում, Իվանյանն իր անմիջական ղեկավարին զեկուցել է, որ ինքն ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։
Իվանյանի անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ պարզելու, թե արդյոք դա բացարկի հի՞մք է, թե ոչ: Նա արձանագրել է, որ բացարկման հիմք չէ, եւ Իվանյանի վերադասը դրա մասին չի զեկուցել իր վերադասին։
Այս պատմության մեջ մենք խնդիր տեսնում ենք։ Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, եւ այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որը այդ պաշտոնում նշանակվել է մոտ 15 օր առաջ։
Կձեւավորվի քննչական նոր խումբ, որը եւ՛ նախկինում, եւ՛ նոր ի հայտ եկած փաստերը կքննի եւ պատասխան չստացած հարցերին կգտնվեն պատասխաններ՝ քրեական գործի շրջանակներում: Այսինքն այն հարցերի պատասխանները, որ մենք չենք ունենա բնապահպանության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք այս քրգործի շրջանակներում»:
Նմանատիպ նյութեր
964 դիտում
12:16 08-08-2023
«Օրենքով գող»-ի կողմից շորթում կատարելու վերաբերյալ վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
1820 դիտում
12:33 19-11-2020
Այժմ ամենակարևորը դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին
1450 դիտում
14:33 28-04-2021
Ճապոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին
Այս բաժնից
418 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
649 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
790 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան