Արցախի պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում նույնպես տեղի ունեցավ վերջին զանգի հանդիսավոր արարողություն
Մայիսի 26-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն:
Վարժարանն այս տարի թողարկել է 28 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ ռազմամարզական վարժարանի շրջանավարտների թվում է նաև մեկ աղջիկ:
[b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]